Ողջույն, ես Ստեփանյան Լիլիթն եմ, Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում՝ հագուստի մոդելավորում բաժնի 1-3կուրսում: Երբ եկա սեպտեմբերին Քոլեջ, առաջին դասին ծանոթացանք ուսուցիչների հետ, և նրանք շատ լավն էին: Մենք սկսեցիք մեր դասերը: Ամեն ամիս կատարեցինք մեր անհատկան նախագիծները: Ամեն առավոտ, երբ գալիս ենք դասի, մինչև դասերը սկսելը՝ մենք կատարում ենք ընդհանուր պարապունք ընկեր Մարինեի հետ, բացի այդ նաև ամեն ուրբաթ գնում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ Ուսումնական պատարագի։ Անցած շաբաթ մենք ունեինք Մեդիաուրբաթ, այդ օրը պարում ենք և երգում ենք բոլորս Մայր դպրոցում, շատ լավ անցավ: Այս ամիս ՝ դեկտեմբերի 23-ին, բոլորով միասին գնալու ենք ճամփորդությունների, օրինակ՝ ես գնալու եմ Արատես: Այս վերջին երկու ամիսների ընթացքում ունեցել ենք էկոլոգիայից սեմինարներ, Էկոլոգիայի նախարարության կողմից եկած մասնագետները խոսել են բնապահպանության մասին։

Հայոց լեզու— այս կիսամյակի ընթացքում կատարել ենք առաջադրանքներ, օրինակ ՝ անձնանիշ գոյականներ, հոլովումներ, շրջասություններ, կատարել ենք անհատական աշխատանքներ:

Պատմություն-։Կատարում ենք ամեն ամիս «Հայ ականավոր թագուհիներ» նախագիծ ՝ ամեն ամիս ընտրելով մի թագուհու և գրելով նրա մասին։ Երվանդունիների, Արմավիր և Երվանդաշատ մայրաքաղաքների, մենք այցելել ենք նայև Երեվան մոլին հարևանությամբ գտնվոր դամբարան:

Գրականություն-անցել ենք Փառանձեմ թագուհու մասին Վանո Սիրադեղյան «Պարտուսի Գերին» «Սիրելու տարիք», Մխիթար Սեբաստացի, Ղևոնդ Ալիշան, Գրիգոր Զոհրապ «Կապիկը», Ամանորին նվիրված բանաստեղծություններ, թեմաների վերլուծություններ և այլն։ Գրականությունից ունենք նաև՝ գրական ակումբներ։ Գրական ակումբների ժամանակ կարդում ենք տարբեր բանաստեղծների ստեղծագործություններ։

Էկոլոգիա-սովորել ենք Երևան քաղաքի աղբահանության խնդիրը, էկոհամակարգեր, նախագծեր, հետազոտական աշխատանքներ դիտել ենք հետաքրքիր ֆիլմեր, մուլտեր, նաև գնացել ենք ֆիլմադիտման:

Կենսաբանություն-անցել ենք կենդանի օրգանիզմի բաղադրություն, հիդրոֆիլ և հիդրոֆոբ նյութեր, ածխաջրեր, սպիտակուցներ, ցիտոպլազմա և այլն , գրել ենք տարբեր վիրուսների մասին օրինակ՝ ջրծաղիկի:

Հասարակագիտություն-անցել ենք պատասխանատվություն, արժեքներ, հանդուրժողականություն, ազատություն, սոցիալական ազատություն, կողք կողքի ազգային փոքրամասնություններ ՝ եզդիներ, ասորիներ և մոլոկաններ, վստահություն և այլն, քննարկել ենք դասերի ընթացքում:

Աշխարհագրություն-Հայաստանի Հանրապետության ռազմաաշխարհագրական դիրքը, լանդշաֆտները որպես կարևորագույն ռազմական օբյեկտ, ջրային ռեսուրսներ, ջրագրական առանձնահատկությունները, ՀՀ-ն լանդշաֆտները:

Ինֆորմատիկա-ի դասերի ընթացքում ծանոթացել ենք wordpress-ի նոր գործիքներին ու ընդլանել ենք մեր գիտելիքները Google, Dogs, Excel, Word հարթակներում։

Ֆիզիկա-Էտեղեկություններ ենք հավաքագրել հայ գիտնականների և նրանց կատարած գործունեության մասին։ Հետո սովորել ենք տարբեր բանաձևեր, թեմաներ և կանոններ, օրինակ՝ մեխանիկական շարժում, աշխատանք և հզորություն, երկրի ձգողության ուժը և այլն։ Մասնակցել ենք նաև ֆլեշմոբների։ Ֆիզիկան միշտ ինձ համար անհասկանալի առարկա է եղել, երբեք չեմ սիրել:

Մաթեմատիկա-Մաթեմատիկա առարկայից վերհիշել ենք տարբեր բանաձեր, լուծել ենք խնդիրներ, կատարել ենք առաջադրանքներ։ Մաթեմատիկայից նույնպես մասնակցել ենք ֆլեշմոբների և գրավոր աշխատանքների։

Անգլերեն-անցել ենք ՝ present simple, present continuous, infinitive/gerund, adjectives, iregular adjectives, past simple, past continuous, future simple, future continuous և այլն։ 

Ռուսերեն-կատարել ենք տարբեր նախագծեր ՝ Կոմիտասի, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջի, Մխիթար Սեբաստացու, Նոր տարվա մասին և տարբեր դասեր օրինակ ՝ Գանձասարի մասին, տարբեր դարձվածքներ և այլն։ 

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы